Դալմայի այգիների հողակտորների նախկին վարձակալներին երեկ ընդունեցին նախագահի ապարատի դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում, իսկ նախագահի նստավայր հրավիրված Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները խոստացան վարձակալների հարցը դիտարկել մեկ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի անօրինական գործողությունների պատճառով Դալմայի այգիների հողակտորների նկատմամբ իրենց իրավունքները կորցրած ավելի քան 70 մարդկանց, ովքեր մարտի 1-ին բողոքի ակցիա անցկացրին նախագահի նստավայրի մոտ:
Բանն այն է, որ ՀՀ կառավարության 2004 թվականի՝ Երևանի քաղաքապետարանին այդ տարածքների տիրապետման իրավունքի փոխանցման մասին որոշումից հետո, քաղաքապետարանն այդ տարածքները վաճառել է տարբեր անձանց:
Եվ արդեն 7 տարի է, ինչ նախկին վարձակալները պահանջում են վերականգնել իրենց իրավունքները տարիներ շարունակ մշակած հողերի նկատմամբ:
Նշենք, որ Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի կոմպրոմիս կոմիտեի՝ կոնվենցիայի իրականացման ոլորտում արձանագրած խախտումներից մեկը վերաբերում էր հենց Դալմայի այգիներին:










































