ԱՄՆ-ը արգելափակելու է Իրաքի կողմից ռուսական զենքի ցանկացած խոշոր գնում: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Համաշխարհային զենքի առևտրի անալիզի կենտրոնի ղեկավար Իգոր Կորոտչենկոն` մենկաբանելով ԶԼՄ-ների հայտարարությունն այն մասին, որ մոտակա տարիներին Բաղդադը կարող է Ռուսաստանից 4.3 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա գնել:
2008-2011թթ. Իրաքը Ռուսաստանից գնել է 264 միլիոն դոլարի զենք, հիմնականում ուղղաթիռներ:
«Ելնելով այս տվյալներից՝ կարել է ասել, որ ԱՄՆ-ը լիովին վերահսկում է Բաղդադի քաղաքականությունը զենքի գնման ոլորտում: Անիրական է հույս ունենալ, որ այս միտումը կփոխվի և Ռուսաստանը 4.3 միլիարդ դոլարի պայմանագիր կկնքի: ԱՄՆ-ը կարգելափակի նման պայմանագրերի կնքում»,- ասել է Կորոտչենկոն:
Նրա խոսքերով` ամերիկյան ընկերությունները մոտական հինգ տարիների ընթացքում կշարունակեն գերիշխող դեր ունենալ իրաքյան զենքի ներմուծման կառույցներում: Նա նաև նշել է, որ Իրաքը 2012-2015թթ. Իրաքի հետ արդեն կնքված պայմանագրերից կստանա 3.3 միլիարդ դոլար:
«Եվ այս գումարը կարող է մեծանալ Բաղդադի հետ կնքված նոր պայմանագրերի հաշվին»,- ասել է Կորոտչենկոն:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի մեծացնել Իրաք արտահանվող զենքի քանակը:










































