Պորտուգալական Record թերթը հրապարակել է ռուսական «Զենիթ»-ի ֆուտբոլիստներ Հալկի ու Վիտսելի աշխատավարձերի չափը:
Ըստ աղբյուրի՝ բրազիլացին թիմում տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում, իսկ բելգիացին՝ մեկ միլիոն պակաս: Բացի այս՝ ֆուտբոլիստների աշխատավարձերը, պայմանագրի համաձայն, ամեն տարի որոշակի չափով կբարձրացվեն:








































