Երգիչ Էլթոն Ջոնը և նրա ամուսին Դեյվիդ Ֆերնիշը որոշել են ազատվել Հոլիվուդում իրենց շքեղ բնակարանից: Այն գտնվում է երկնաքերում և նրանք վախենում են իրենց որդու` Զաքարիի անվտանգության համար:
Աստղերը տարբեր պատճառներով են գնում և վաճառում բնակարանները, բայց հիմնականում կոմերցիոն նպատակներով: Իսկ ահա Էլթոն Ջոնը վախենում է, որ իր փոքրիկ տղան կարող է ընկնել պատուհանից:
Նրանք վաճառել են բնակարանը 4,65 դոլարով : Նրանց այդ քայլին գնալ է ստիպել Էրիկ Քլեփթոնի հետ 1991թ-ին տեղի ունեցած դեպքը, երբ նրա չորսամյա որդին ընկել էր պատուհանից:
Այժմ ծնողները երեխային դաստիարակելու են Բեվերլի-Հիլզում գնված բնակարանում, որը արժեցել է 7,65 մլն դոլար:









































