ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Վարդան Օսկանյանի «Սիվիլիթասի» դեմ հարուցված քրեական գործն քաղաքական ենթատեքստ ունի: Թեև Սարգսյանը չբացառեց, որ չարաշահումներ իրոք հնարավոր է եղած լինեն, բայց նրա կարծիքով՝ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն ամեն հնարավոր խոչընդոտ իր ճանապարհից հեռացնելու է, և տվյալ դեպքում թիրախը ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն է:
«Մինչ Օսկանյանին անցնելը պետք է հայացք գցել նախ ՀՀԿ-ական քրեական պատգամավորների վրա: Նրանցից 30 տոկոսին պետք է զրկել մանդատից: Անունները բոլորս էլ լավ գիտենք. դրանք այն քրեական դեմքերն են, ովքեր ԱԺ են եկել բացառապես կոճակ սեղմելու եւ վերևների հրամանները կատարելու համար»,- «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ ատենապետը:










































