Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն առաջարկել է նոյեմբեր ամսին հանրաքվե անցկացնել երկրում նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ` գալիք տարվա մարտին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ:
Հիմնական օրենքի սևագիր տարբերակը քննադատվում է ԶԱՆՈՒ-ՊՖ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից:
«Հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կոալիցիոն շարժման մամլո քարտուղար Դուգլաս Մուոնզորի կարծիքով` հանրաքվեի անցկացման ժամկետները իրական չեն:
Մուոնզորը հավելել է, որ միայն ԶԱՆՈՒ-ՊՖ կուսակցության ներսում փոփոխությունները կարող են խանգարել փողոցային բռնությունների կրկնությանը, որոնք ծագեցին 2008թ. կայացած ընտրություններից հետո:









































