Thursday, 04 06 2026
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների

Կանզաս նահանգի ազգային գվարդիան Հայաստանում մասնակցել է ականազերծման վարժանքին

Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի ընթացքում Կանզասի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգմամբ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի ականազերծման հրահանգիչների համար անցկացվող վարժանքի վայր, ամերիկյան շարժական դաշտային հոսպիտալի բացազատմամբ անցկացվող զորավարժության վայր: Նշված այցերի ընթացքում Կանզասի պատվիրակությունը դիտարկեց Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման հրահանգիչների վարժանքը, ինչպես նաև ներկա գտնվեց շարժական դաշտային հոսպիտալի զորավարժության վերջնական փուլին:

Ականազերծման վարժանքի ընթացքում ներկաներին ցուցադրվել է ականադաշտի մաքրման աշխատանքների կազմակերպման տարրեր: Բժշկական զորավարժության ընթացքում ցուցադրվեցին շարժական դաշտային հոսպիտալի բուժանձնակազմի կողմից մարտադաշտում վիրավորվածներին առաջին օգնության ցուցաբերման և օդային տարհանման տարրեր: Բժշկական զորավարժությանը մասնակցում էին նաև Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունեցին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մակարդակը և կարևորեց համագործակցության զարգացումը ականազերծման, ռազմաբժշկական կարողությունների զարգացման, ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում խաղաղապահ բրիգադի գնահատման գործընթացում փորձագիտախորհրդատվական աջակցության տրամադրման և այլ ուղղություններով:

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը, անդրադառնալով Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը, բարձր գնահատեց Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների հետ անցկացված վարժանքների ընթացքում հայ զինծառայողների պատրաստության և փոխգործակցելիության մակարդակը: Կողմերը կարևորեցին նաև 2013թ.-ին Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության 10-ամյակը նշելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային անվտանգությանը և երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ելնելով համագործակցության ներկայիս մակարդակից, ինչը թույլ է տալիս ներկայումս իրականացնել Հայաստան-Կանզաս համագործակցության երկարատև պլանավորում, այցի ընթացքում մշակվելու է Հայաստան-Կանզաս 5-ամյա համագործակցության պլան:

ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում Կանզասը հանդիսանում է Հայաստանի գործընկեր նահանգը 2003թ.-ից, որի շրջանակներում համագործակցություն է իրականացվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Կանզասի նահանգի ազգային գվարդիայի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում