Այսօր Սիրահարների այգում տեղադրվեցին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թագադրման 60-ամյակին նվիրված նստարաններ, որոնք խորհրդանշում են Անգլիան:
Այգում տեղի ունեցավ նաև հեծանվակայանատեղիի բացումը: Ինչպես միջոցառման ժամանակ ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, իրենք ցանկացել են Բրիտանիայից մի փոքր մաս ունենալ Հայաստանում, և դա ստացվեց: Նա նաև հայտնեց իր ուրախությունը՝ այգում հեծանիվների համար կայանատեղի ունենալու համար:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Անգլիայի դեսպանատնից ներկայացուցիչներ, այլ պաշտոնական անձինք:









































