Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Գողության մեջ կասկածվող ԲՀԿ-ական Արմեն Այվազյանը միտում է տեսնում իրավապահների գործողություններում

Վանաձոր համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, գործարար Արմեն Այվազյանը կասկածվում է ՀՀԿ-ական նորընտիր ավագանու անդամ Վահե Դոխոյանի բնակարանից 3 միլիոն ընդհանուր արժողությամբ դրամ և ոսկեղեն գողանալու մեջ: Քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցների կողմից Արմեն Այվազյանի բնակարանը խուզարկվել է, բայց ոչինչ չի հայտնաբերվել և առգրավվել: Սույն գործում Արմեն Այվազյանը որպես կասկածյալ է ներգրավված և առաջիկայում դեռ կկանչվի ոստիկանություն` հարցաքննության:

Ինքը` Արմեն Այվազյանը, զարմացած է. գողության դեպքի մասին ընդամենը 2 օր առաջ է իմացել. ընտանիքով Երևանում էր, զանգել հայտնել են, որ նրա տան մոտ հավաքված մի խումբ ոստիկաններ դռան զանգն են տալիս և ցանկանում են տանտերերին գտնել: Անմիջապես վերադարձել է Վանաձոր և բացել բնակարանի դուռը, որպեսզի խուզարկություն կատարվի:

«Հուլիսի 22-ին է տեղի ունեցել գողությունը, սեպտեմբերի 13-ին օպերատիվ տվյալ է ստացվել, և մեր հանճարեղ ոստիկաններն ու քննչական մարմինը պարզել են, որ ես որպես կասկածյալ պետք է հանդես գամ: Այդ օրվանից ես կասկածյալ եմ: Գործի շրջանակներում դիմել են դատարան, որը զարմանալիորեն բավարարել է խուզարկության միջնորդությունը»,- պատմում է Արմեն Այվազյանը:

Պետական համակարգի և ոստիկանության հետ երբևէ որևէ հարաբերություն չունեցած գործարարին ու հասարակական գործչին առնվազն անհեթեթ է թվում նման երևույթի հետ իր անվան առնչությունը. «Ես այդ բնակարանի գողության գումարի չափով գրեթե ամեն ամիս բարերարություն եմ անում,- ասում է Արմեն Այվազյանը և ավելացնում:- Ոչ մի անգամ որևէ պետական աշխատանքի չեմ եղել, աշխատավարձ չեմ ստացել, պետության և օրենքի հետ խնդիրներ չեմ ունեցել, 10 տարվա գործարար եմ, պարտաճանաչ հարկատու: Ավելին` որպես գործարար ես լուրջ հարկեր եմ վճարել, որ մեր իրավապահ մարմինները մեզ պաշտպանեն: Ստացվում է, որ 4 տարի աշխատելով, այս քաղաքի համար անվարձահատույց հասարակական աշխատանք կատարելով և փորձելով լինել սկզբունքային` այժմ կասկածվում եմ մի բանի մեջ, ինչը վարկաբեկող է»:

Արմեն Այվազյանը միտում է տեսնում իրավապահների գործողություններում:

«Ո՞վ է տեսել, որ առանց հիմքերի, բացատրությունների նման աղմուկով խուզարկություն կատարեն և որևէ պարզաբանում չտան: Ի՞նչ է սա նշանակում. մարդը հասարակական գործունեությամբ է զբաղվում, բոլորը ճանաչում են, 10 հոգով գալիս են, 7 ժամ տան դիմաց համազգեստներով կանգնում, ու ամբողջ թաղամասը խոսում է` տեսնես ինչ է արել Արմեն Այվազյանը: Սա ցույց է տալիս իրավապահների տրամադրվածությունը: Այլ միտում էլ եմ տեսնում. ցանկացած խուզարկություն կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի քրեական գործին կցվի: Միտում եմ տեսնում, որ ընդամենը կարիք է եղել իմ բնակարանում խուզարկություն կատարելու, դրա համար էլ մի հատ գործ է կցվել, բայց, չգիտես ինչու, նման անհեթեթ գործ»,- իր կարծիքն է հայտնում կասկածյալը:

Վերջինիս խոսքով` տուժող, ՀՀԿ-ական Վահե Դոխոյանի հետ ծանոթ չէ, նրա բնակարանի տեղն էլ չգիտի: Մեկ անգամ ավագանու ընտրությունից հետո է հանդիպել և 1 անգամ էլ` այս դեպքի կապակցությամբ: Վահեն ինքը զարմացել է Արմենի` իր բնակարանից կատարված գողության դեպքով կասկածյալ ներգրավվելու առթիվ, քանի որ իրենք, որպես տուժող կողմ, իրենց բացատրություններում, ցուցմունքներում որևէ կերպ չեն ուղղորդել իրավապահներին` գործողություններ ձեռնարկելու Արմեն Այվազյանի անձի դեմ:

Հարցին` արդյոք վերջինիս կասկածելի չի՞ թվում, որ հատկապես ՀՀԿ-ականի բնակարանային գողության մեջ է կասկածվում, Արմեն Այվազյանը պատասխանեց. «Ընդամենը զուգադիպություն եմ համարում, այլ բան չեմ կարող տեսնել: Նորընտիր ավագանու անդամը իմ գործընկերն է, մեծ հաճույքով միասին աշխատելու ենք»: Ապա կատակով ավելացնում է. «Ինձ համար կապ չունի` ՀՀԿ է, ԲՀԿ է, թե ՀԱԿ. ես գողություն չեմ անում ոչ մի բնակարանից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում