Սիրիայում փախստականների թիվը ընթացիկ տարվա վերջին կարող է գերազանցել 700 հազարը: Այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տարածաշրջանային համակարգող Պանոս Մումցիսը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Մումցիսի խոսքերով`այս պահին գրանցված է կամ գրանցման է սպասում 294 հազար սիրիացի փախստական: Նրանք հիմնականում ապաստան են գտել Սիրիայի հարևան երկրներում՝ Հորդանան, Իրաք, Լիբանան և Թուրքիա: Նա նշել է, որ փախստականների հոսքն ավելանում է. ամեն օր սամանը հատում է 2-3 հազար մարդ:
Մումցիսն ասել է, որ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ ՄԱԿ-ն ավելացրել է մարդասիրական օգնության տրամադրման պահանջները: Նրա խոսքերով՝ մինչև տարվա վերջ փախստականների կարիքները հոգալու համար կպահանջվի 488 մլն դոլար:








































