Friday, 12 06 2026
15:50
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Ժանրի կրիզիս. ճանապարհները կրկին փակ էին

Վաղ առավոտից տեղեկություններ էինք ստանում այն մասին, որ փակ են Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, ինչպես նաև մի շարք այլ մարզերի տարբեր քաղաքներից Երևան եկող ճանապարհները: Չեն աշխատել այդ մարզերից եկող երթուղայիններն ու միկրոավտոբուսները: Իսկ այն տաքսիները, որոնց մեջ երկուսից ավելի մարդ է եղել, հաճախ ճանապարհային ոստիկանների կողմից կանգնեցվել են և հետ ուղարկվել:

Արարատի մարզի Արարատ քաղաքում վաղ առավոտից մարդկանց բազմություն է հավաքվել, որոնք ցանկացել են հասնել մայրաքաղաք, իսկ ավտոկայանում հավաքված մոտ 40-50 մարդկանց դուրս են հանել տարածքից: «Առաջին լրատվականի» թղթակիցը փորձել է ավտոկայանի դիսպետչերից և վարորդներից տեղեկություններ ստանալ, սակայն վերջիններս հրաժարվել են` ասելով, թե իրենք հրահանգ են կատարում և չեն ուզում զրկվել աշխատանքից… Ուսանողները ևս չեն կարողացել հասնել մայրաքաղաք: Առավոտից Աշտարակից ևս որևէ երթուղային տաքսի Երևան չի ուղևորվել: Երթուղայինների կենտրոնակայանում նույնսիկ մարդ չի եղել… Մեզ տեղեկացրել են, որ հրահանգված է չներկայանալ աշխատանքի… Մեր թղթակցի հարցին` ինչո՞ւ չկան երթուղայիններ, տեղացիները պատասխանել են` այսօր հանրահավաք է, հանրահավաքի օրերին միշտ նույն պատմությունն է` Երևան տանող երթուղային տաքսիների, ավտոբուսների համար ազատ օր է. աշխատում են միայն տաքսիները: Փակ է եղել նաև Էջմիածնից Երևան եկող ճանապարհը:«Ժամանակ»-ը նաև պարզել է, որ 050 VV 05 պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան Էջմիածին-Երևան ճանապարհահատվածում կանգնեցրել է երթուղայիներից մեկը և ուղևորներին իջեցրել` պատճառաբանելով, թե վարորդը չունի տեխնիկական զննման փաստաթուղթ:

Կուտակումներ են եղել նաև Արմավիրի ավտոկայանում, չեն աշխատել երթուղային տաքսիները, ավտոբուսները… Մասնավոր տաքսիներին էլ խստագույնս զգուշացված են եղել` մարդկանց մայրաքաղաք չտեղափոխել` անկախ նրանից՝ ինչ նպատակով են գնում… «Ասել են, որ եթե տանենք, կզրկվենք ավտոկայանում կայանելու իրավունքից»,- մեզ հետ զրույցում ասել են մասնավոր տաքսիների վարորդները… Ոստիկանները փակել են նաև Աբովյան-Երևան ճանապարհը:

Ականատեսները Լոռվա մարզից մեր խմբագրությանը ահազանգել են այն մասին, որ Վանաձոր-Երևան ավտոմայրուղում այսօր նկատվել է զինվորական մեքենաների տեղաշարժ, այդ թվում` ծանր զրահատեխնիկայի` տանկերի: Մի քանի զինվորական մեքենաներից և զրահամեքենաներից կազմված շարասյունը շարժվելիս է եղել դեպի Երևան: Մեզ չի հաջողվել ճշտել, թե որքանով կապ ունեն այդ տեղաշարժերը Երևանում կայանալիք հանրահավաքի հետ: Սակայն հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի հայտնի դեպքերից առաջ էլ այդ կողմից ծանր տեխնիկայի տեղաշարժ էր արձանագրվել: Գյումրիից և Սյունիքի մարզից Երևան եկող ճանապարհները օրվա երկրորդ կեսին բաց էին: Սակայն ինչպես մեզ տեղեկացրել են Գյումրիից, Գյումրիի օդանավակայանի մոտ գտնվող խաչմերուկում ոստիկանությունը հսկողություն է իրականացրել և ստուգել քաղաքից դուրս եկող բոլոր մեքենաները: Ընդդիմության ներկայացուցիչների և լրագրողների ժամանումից հետո են միայն ոստիկանները հեռացել խաչմերուկից և դադարեցրել իրենց գործունեությունը: Ինչ վերաբերում է սյունեցիներին, ապա թեև Սյունիքի ողջ տարածքով անցնող Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը բաց էր, սակայն ոստիկանները արդեն Վայոց ձորի մարզից պարբերաբար կանգնեցրել, ստուգել են վարորդների փաստաթղթերը…

Իշխանությունները չեն բավարարվել միայն մարզերից եկող ճանապարհները փակելով: Երեկ ամբողջ օրը մենք տեղեկություններ էինք ստանում, որ ոստիկանությունը զինված է դուրս եկել Երևանի կենտրոն` նախապատրաստվելով ՀԱԿ-ի կողմից հրահվիրված հանրահավաքին:

Պարզվել է, որ այս հնարքը կիրառում են ՊՊԾ ծառայության աշխատակիցները և հատկապես «կարմիրբերետավորները»: Ռոբերտ Մելքոնյանի` «Բազազի» ենթակայության տակ գտնվող այս ստորաբաժանումները այս քայլով փորձել են հետ պահել մարդկանց հանրահավաքին մասնակցելուց:

Բացի այդ` Երևանի դպրոցներում երեկ հայտարարվել է, որ ժամը16-30-ին, ծնողական ժողով է լինելու, որպեսզի դրանով խոչընդոտեն մարդկանց մասնակցել հանրահավաքին: Տնօրինությունները ուսուցիչներին ևս պարտադրել են ներկա գտնվել այդ ժողովներին: Իսկ Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի երկրորդ հերթի դասերը տապալվել են, քանի որ շրջաններում ապրող ուսանողների մեծամասնությունը փակ ճանապարհների պատճառով չի կարողացել գալ դասի:

«Առաջին լրատվականին» տված հարցազրույցում համալսարանի դասախոսներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ այժմ ներքին գործերից և Ճանապարհային ոստիկանությունից ճշտում են` արդյոք ճանապարհները փակ են, թե ոչ: «Եթե մեզ այդ մասին տեղեկացնեն, ապա ուսանողների բացակաները և զրո միավորները կհամարվեն հարգելի»,- ասել է նա: Սակայն Համալսարանի աշխատակազմի ղեկավար Նելսոն Ներսիսյանը ոչ մի կերպ չի ընդունել դասերի տապալման փաստը: Նա հերքել է նաև հրապարակված այն տեղեկությունը, թե շհամալսարանում դաս չի լինելու: «Դա հերյուրանք է, նպատակ ունեն վարկաբեկելու համալսարանի բարի համբավը և հեղինակության վրա ցեխ շպրտելու: Մենք քաղաքի դատախազին էլ գրել ենք, որ դա սադրանք է, և խնդրում ենք մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել և հերքում տպագրել»,- ասել է Ն.Ներսիսյանը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում