Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների համաձայն, երկրի 84 ընտրական օկրուգներում գրանցվել է 3,613,851 ընտրող: Սրանք ԿԸՀ-ի վերջին տվյալներն են:
Սրանից առաջ ԿԸՀ-ն ընտրողների թվաքանակի մասին տվյալներ էր հրապարակել օգոստոսի 7-ին: Այն ժամանակ այդ ցուցանիշը կազմել է 3,621,256 մարդ: ԿԸՀ-ի նոր տվյալների համաձայն, ընտրողների մեծ մասը՝ 1,025,455 մարդ, բնակվում է Թբիլիսիի 10 ընտրական օկրուգներում:
Ինչ վերաբերում է Վրաստանի շրջաններին, ապա ընտրողների ամենամեծ ցուցանիշը՝ 162,732 մարդ, ունի 59-րդ ընտրական օկրուգը (Քութայիս), ապա գալիս են 79-րդ (Բաթում) ընտրական օկրուգը՝ 133,951 մարդ և 67-րդ (Զուգդիդ) ընտրական օկրուգը՝ 128,470 մարդ: Ամենաքիչ ընտրողները գրանցված են Կազբեկի շրջանում՝ 5810 մարդ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 1-ին:











































