Գալյանոյի հետ պայմանագրի խզման պատճառ է հանդիսացել համացանցում տեղադրված տեսանյութը, ասված է Christian Dior SA պաշտոնական մամլո հաղորդագրությունում: Տեսագրության մեջ երևում է, որ նա երկու կնոջ վիրավորել է և հայտարարել Հիտլերին համակրելու մասին, ապա նրանց շփոթելով հրեաների հետ` ասել է, որ եթե Հիտլերը ողջ լիներ, ապա այդ կանանց, նրանց ծնողներին, պապիկ-տատիկներին արդեն այրած կլիներ:
Նորաձևության տան գործադիր տնօրեն Սիդնի Տոլեդոն դատապարտել է նման վարքագիծը: «Գալյանոյի արտահայտությունները հակասում են Christian Dior-ի սկզբունքային արժեքներին»,- հայտարարել է Տոլեդոն:
Գալյանոն արդեն հայց է ներկայացրել այն զույգի դեմ, որը նրան մեղադրել է հակասեմական արտահայտություններ անելու մեջ:
Գալյանոյի իրավաբան Ստեֆանե Զերբիբը հրաժարվել է մեկնաբանել դիզայներին աշխատանքից հեռացնելու հանգամանքը: Ավելի վաղ նա հայտարարել է, որ հենց այդ զույգն էլ եղել է կռվի պատճառը:
Հիմա Christian Dior-ը նոր դիզայներ է փնտրում նորաձևության աշխարհահռչակ տան համար, իսկ բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում, թե ով կստանձնի այդ պաշտոնը:











































