Վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել Վրաստանի քրեակատարողական համակարգի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեի նկատմամբ, որը փախել էր Բելգիա և տարածել վրացական բանտարկյալններին կտտանքների ենթարկելու տեսանյութեր:
Ներկայումս տվյալ գործով Վրաստանում ձերբակալվել է քրեակատարողական համակարգի 10 աշխատակից: Վրաստանի իշխանությունները կարծում են, որ Բեդուկաձեն նույնպես մասնակից է եղել բանտարկյալներին կտտանքների ենթարկելուն ու նրանց նկատմամբ ծաղրական վերաբերմունք ցուցաբերելուն:
Սրանից առաջ Բեդուկաձեն հայտարարել էր, որ քաղաքական ապաստան է խնդրելու արտասահմանում: Ընդհանուր առմամբ, Վրաստանում ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել 83 մարդու նկատմամբ, այդ թվում՝ նաև Աջարիայի նախկին առաջնորդ Ասլան Աբաշիձեի և պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեի նկատմամբ:







































