Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ադրբջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը Բաքվում թուրք լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործման խնդրին.
«TANAP-ը հանդիսանում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից մշակված նախագիծ և ոչ մի երկիր, այդ թվում՝ նաև Ռուսաստանը չի կարող խոչընդոտել դրա իրագործմանը: Դա շուկա է, և այստեղ գործում է մրցակցությունը: Մեզ հետ կարող են մրցել: Սակայն սա մեր ապրանքն է, որը մենք մրցակցային պայմաններում դուրս կբերենք շուկա»:









































