Thursday, 04 06 2026
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

Սիրիական հարցն արաբական երկրներին կանգնեցրել է անհնարին հանձնարարության առջև

Քատարի էմիր Համադ բեն Խալիֆա ալ-Տանին դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի գլխավոր նյուզմեյքերներից մեկը` պահանջելով արաբական երկրների ուժերով Սիրիայում ռազմական օպերացիա իրականացնել: Այս մասին հայտնում է Kommersant-ը:

Փորձագետները կասկածում են, որ Քատարի միապետի գաղափարը կիրագործվի, արաբական երկրների բանակները ընդունակ չեն ինքնուրույն իրականացնելու նման ուժային ակցիա: Բաշար Ասադին տապալելու համար նրանց անհրաժեշտ է Թուրքիայի և ԱՄՆ-ի օգնությունը:

Գլխավոր Ասամբլեայում ելույթի ժամանակ Էմիր Համադը հիշատակել է Արաբական պետությունների լիգայի հովանու ներքո 1976 թվականին Լիբանանում իրականացված բարեհաջող ռազմական օպերացիան: Սակայն պարադոսք է այն, որ այն ժամանակ միջազգային զորակազմի կմախքը կազմում էին սիրական ուժերը, որոնց շնորհիվ էլ հնարվոր է եղել Լիբանանի տարածքի զգալի մասի վրա վերահսկողության սահմանումը, որտեղ էլ մնացել են մինչև 2005 թվականը:

Այսօր նման օպերացիա իրականացնելը Սիրիայում գործնականում անհնար է: Տեսականորեն Դամասկոսի դեմ օպերացիա իրականացնել կարող է միայն տարածաշրջանի ամենամեծաքանակ` Եգիպտոսի զինուժը: Սակայն, այդ երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին օրերս է դեմ արտահայտվել սիրիական հակամարտությունում օտարերկրյա ռազմական միջամտությանը: Բացի այդ՝ Եգիպտոսն ու Սիրիան ցամաքային սահման չունեն: Եթե եգիպտական բանակը որոշի նման քայլի դիմել, դա պետք է իրականացնի իսրայելական տարածքով, ինչը բացառվում է: Ծովային և օդային հարձակման հնարավորություն չունեն ո՛չ Կահիրեն, ո՛չ էլ Սիրիայի ազատ բանակին աջակցող Պարից ծոցի հովանավոր երկրները:

Սիրիային հարվածը պետք է հասցվի նրան սահմանակից երկրներից, սակայն ոչ մի երկիր չի այրվում նման դերն իր վրա վերցելու ցանկությամբ:

Իրաքում իշխանության գլուխ են կանգնած շիաները, որոնք հարում են Բաշար Ասադի հավատքին:Նրանք թույլ են տալի Իրանին իրենց օդային տարածքով մատակարարումներ իրականացնել դեպի Դամասկոս:
Լիբանանում բնակչության 1/3-ը շիաներ են: Նրանցից շատերը Սիրիայում պայքարում են կառավարամետ ուժերի շարքերում: Բեյրութի մասնակցությունը «արաբական ներխուժմանը» երկիրը կկանգնեցնի կազմալուծման և քաղաքացիական պատերազմի շեմին:
Հորդանանի թագավոր Աբդալա II-ը վարում է զգույշ քաղաքականույթունը և մտադրություն չունի միջամտելու սիրական հակամարտությանը: Նրան սեփական խնդիրները բավարար են` հատկապես պաղեստինցիների հետ, որոնք մեծամասնություն են կազմում բնակչության թվում, սակայն զրկված են իշխանությունից: Բացի այդ, Ամանն ու Դամոսկոսը սերտ տնտեսական կապեր ունեն:
Ստացվում է, որ Սիրիա ռազմական միջամտության ձգտող Պարսից ծոցի միապետությունները` առաջին հերթին Քատարն ու Սաուդյան Արաբիան, կարող են մնալ առանց ռազմահենադաշտի և առանց դաշնակիցների: Ինքնուրույն նրանք կարող են իրականացնել միայն սահմանափակ ռազմաօդային օպերացիաներ: Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն նախապես ճնշի սիրական հակաօդային համակարգերը, այլապես քատարա-սաուդյան ուժերը զգալի կորուստներ կունենան:

Փորձագետների կարծիքով` զուտ ռազմական տեսանկյունից Դամասկոսի դեմ ակցիան արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ դրան մասնակցեն ՆԱՏՕ-ի երկրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում