ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել [email protected] (մեկ օրինակը` [email protected]) էլեկտրոնային հասցեով` մինչև ս.թ. մարտի 17-ը:









































