Աշխարհի ամենահայտնի մանկագիր Ջոան Ռոուլինգն այսօր թողարկում է իր առաջին վեպը, որը նախատեսված է մեծահասակների համար: Այն կոչվում է «Ազատ տեղ»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայոււթյունը:
Երիտասարդ մոգ Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակն այժմ գրել է, շատ քննադատների կարծիքով, երգիծական մի գործ միջին խավի մասին և խոսել է աղքատացող խավերի սուր սոցիալական խնդիրներից: Վեպի գործողությունները տեղի են ունենում հորինված անգլիական գյուղում:
Գիրքն արդեն դարձել է բեսթսելլեր. այն 1 միլիոնից ավելի նախնական պատվեր է ստացել:
Որոշ քննադատներ կարծում են, որ գրքում չափազանց շատ դաժանություն ու սեքս կա:










































