«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետն ընթացել է ձայնագրության` ֆոնոգրամայի ներքո: Պատճառն այն է, որ այս պահին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Եվ սա արդեն բավարար պատճառ է, որպեսզի անտեսվի ՀՀ մշակույթի նախարարի` 2009թ. փետրվարի 18-ի հրամանը, որով արգելվում է ֆոնոգրամայով երգելը, ելույթ ունենալը:
Սակայն այդ նույն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի խոսքով` դա շատ նորմալ երևույթ է. «Մենք արտասահման հյուրախաղերի ենք գնում, ֆոնոգրամա ենք տանում, հո օրկեստրը չե՞նք տանում»: Այսպիսով` ՀՀ քաղաքացուն այլընտրանք չի մնում, քան ֆոնոգրամայով բալետ «վայելել»:









































