Փարիզում կանգնեցվել է քանդակային կոմպոզիցիա, որը նվիրված է 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Զինեդին Զիդանի և Իտալիայի ազգային թիմի պաշտպան Մարկո Մատերացիի միջև տեղի ունեցած միջադեպին:
Հինգմետրանոց քանդակը, որը տեղադրված է Ժորժ Պոմպիդուի անվան արվեստների և մշակույթի ազգային կենտրոնի շենքի դիմաց, ցուցադրում է այն պահը, երբ Զիդանը գլխով հարվածում է Մատերացիի կրծքին,- հայտնում է Голос России-ն:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում Զիդանը գլխով հարվածեց Մատերացիի կրծքին և հեռացվեց խաղադաշտից, իսկ Իտալիան դարձավ աշխարհի չեմպիոն:









































