Monday, 08 06 2026
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին

ՀԱԿ-ը հնարավորություն տվեց` Քոչարյանին ներկայացնել որպես ընդդիմադիր թեկնածու. մամուլ

«Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում` Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն ունեցավ նման խայտառակ թվեր հրապարակելու: Եթե «քաղաքագիտական վերլուծության» միջոցով ԲՀԿ-ին չտրվեր ընդդիմադիր երևալու հնարավորություն, ապա Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն չէր ունենա Ծառուկյանին ներկայացնել 40 տոկոս քվե ունեցող, այն էլ` ընդդիմադիր թեկնածու»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով օրերս Ահարոն Ադիբեկյանի կողմից հրապարակված հարցման արդյունքներին` ասել է Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման նպատակով 2009-2010 թթ. գործած Փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը:

«Իսկ ամենասարսափելին այն է, որ Ադիբեկյանին հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել` որպես 20 տոկոս ունեցող ընդդիմադիր թեկնածու: Իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ չմարսած Հոկտեմբերի 27-ը, դեռ չմարսած Մարտի 1-ի սպանությունները` դարձավ ընդդիմադիր ընտրազանգվածի 20 տոկոսի տերը: Ես սա եմ համարում ամենասարսափելին: Իսկ դա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ շարժումը հետևողականորեն չէր պարտադրում իշխանությանը` կատարել իր խոստումը և բացահայտել Մարտի 1-ը: Բոլորս էլ տեսնում էինք, որ 2011թ. ապրիլից սկսած Մարտի 1-ի թեման մի տեսակ սառեցվել էր, և դրանով զբաղվում էին միայն զոհերի հարազատները»,- նշել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում