«Նորմալ եմ վերաբերվում: Ես եղել եմ այդ հանձնաժողովի նախագահն, ու իմ յուրաքանչյուր ասվածը յուրաքանչյուրի կողմից յուրովի է մեկնաբանվելու: Այդ իսկ պատճառով ես շատ կարճ ու կոնկրետ կասեմ` ես նորմալ եմ վերաբերվում, ու վերջ»,- «168 ժամ»-ի հետ զրույցում` անդրադառնալով Մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությանը, ասել է նախորդ գումարման խորհրդարանում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:










































