Ուրուգվայում կոնգրեսը ձայների մեծամասնությամբ հաստատել է հղիության արհեստական ընդհատումներն օրինականացնելու որոշումը: Այդ որոշումը պետք է հանձնվի սենատի քննարկմանը, որը, ինչպես նախատեսվում է, ևս հավանության է արժանացնելու:
Նման օրենքի ընդունման դեպքում, Ուրուգվայը, որի բնակչության մեծ մասը կաթոլիկ է, Լատինական Ամերիկայում, չհաշված Կուբային, կդառնա առաջին երկիրը, որտեղ հղիության արհեստական ընդհատումները հասանելի կլինեն բոլորին:
Նախագահ Խոսե Մուխիկան պաշտպանում է այս օրինագիծը: Այն թույլ կտա յուրաքանչյուր կնոջ դիմել պետական բժշկական հաստատություն` հղիությունը առաջին 12 շաբաթների ընթացքում ընդհատելու համար:









































