Ինչպես արդեն հաղորդել էինք, իսպանական լրատվամիջոցները գրել էին, որ Ժոզե Մոուրինյոն դժգոհում է Մեսութ Օզիլից՝ ասելով, որ ֆուտբոլիստի համար ոչ թե ֆուտբոլն է առաջնայինը, այլ գիշերային խրախճանքները:
Օզիլը հերքել է այս տեղեկատվությունը մամլո ասուլիսի ժամանակ:
«Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ես հաճախ եմ զբոսնում գիշերները, ասեմ, որ այդպես չէ: Ճիշտ չէ թեկուզ այն պատճառով, որ ինչ սկսել է նոր մրցաշրջանը, գրեթե ոչ մի տեղ դուրս չեմ եկել: Աշխատում եմ ու մարզվում ինչպես պրոֆեսիոնալ»,- ասել է Օզիլը:








































