Մենք ոչ մի կուսակցության որպես ներքին թնամի չենք դիտարկում`բոլոր կուսակցությունները պետք է միավորվեն: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գորիի կենտրոնական հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է, որ ընդհանուր նպատակների համար պայքարում միավորվեն բոլոր հավատքի և ծագման մարդիկ, հաղորդում է apsny.ge-ն:
«Կան արժեքներ, որոնք ավելի թանկ են կուսակցական պատկանելությունից`չկասեցնել ստեղծումը, բարելավել կրթությունը, կառուցել հիվանդանոցներ: Պետք չէ «օրենքով գողերին» և կազմակերպված հանցավորությանը վերադարձնել: Այս ամենը դուրս է գալիս կուսակցական պատկանելությունից և ժողովուրդը դա թույլ չի տա: Վրաստանը երբեք չի պառկի արտաքին թշնամու տակ, և նրանց տանկերը չեն կարողանա կանգնեցնել վրաց ժողովրդի ազատ լինելու և զարգանալու հաստատուն կամքը:
ՄԱԿ-ում ծափահարում էին ոչ թե ինձ, այլ վրաց ժողովրդին, քանի որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ կարող ենք անկարելին անել: Մեզնից մեծ ժողովուրդները զոհվել և անհետացել են: Մենք հպարտ, բարձր գլխով կանգնած ենք և ասում ենք`երբեք չենք խոնհարի մեր գլուխը, չենք նահանջի և առաջ կշարժվենք»,- նշել է Միխեիլ Սաակաշվիլին:












































