Տարածքային կառավարման նախարարությունը մշակել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2013 թվականի և Գյումրի քաղաքի վերականգնման 2013 թվականի ծրագրերը: Դրանք վաղը կներկայացվեն կառավարության ուշադրությանը:
Ծրագրերը կներառվեն «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծում և կներկայացվեն Ազգային ժողով:
Մասնավորապես, նախատեսվում են ճանապարհաշինություն, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան սահմանին կամրջի հիմնանորոգում, Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի,
Ելփինի, Կապանի դպրոցների վերանորոգում, Արենիի մարզադահլիճի վերակառուցում և այլն:
Գյումրիի վերականգնման ծրագրում ներառված է Գյումրիի ԳԱԱ Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիկայի և ինժեներիայի, սեյսմաբանության ինստիտուտի անավարտ շենքի ավարտում և տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագիրը:







































