Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի սպորտի ու երիտասարդության նախարար Մոհամմադ Աբասին հայտնվել է իմփիչմենթի սպառնալիքի տակ: Այսօր Իրանի խորհրդարանի մի խումբ անդամներ ներկայացրել են Մոհամմադ Աբասիին իմփիչմենթ հայտարարելու մասին փաստաթուղթ, որն ընդունվել է:
Այդ փաստաթղթում նշված են իմփիչմենթ հայտարարելու պատճառների մասին, որոնք են մարզական ֆեդերացիաների նկատմամբ չթույլատրված գործողությունները, թե՛ Իրանի տարածքում, թե՛ դրանից դուրս չթույլատրված այցերը, երիտասարդ մարզիկների խնդիրներին ուշադրություն չդարձնելը, նահանգներում կանանց համար նախատեսված հատուկ մարզական կենտրոնների ապօրինի փակումը:





































