Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը:
Որոշումը, թե ով պետք է գլխավորի կազմակերպությունն առաջիկա 4 տարիներին, կկայացվի 2013թ. հունիսին: Թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետը 2012թ. դեկտեմբերի 31-ն է: Reuters-ը նշում է, որ այս պահին Ամանոն միակ թեկնածու է:
Ամանոն ԱԷՄԳ-ն ղեկավարում է 2009թ.-ից: Նա ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցնում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քան իր նախորդը՝ Մուհամմադ Ալ-Բարադեին:






































