Ստեփանակերտում ավարտվել է՝ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված և բաշիբոզուկի արտահանձնման ու հերոսացման դեմ կազմակերպված քայլերթը, որին շուրջ 3000 հոգի է մասնակցել՝ քայլելով սբ. Հակոբ եկեղեցուց մինչև եղբայրական գերեզման:
Ռազմական նվագախմբի երաժշտության ներքո ծաղիկներ են դրվել հուշակոթողին:
Երթի ժամանակ վանկարկվող հիմնական լոզունգները եղել են «ոչ կացնային քաղաքականությանը», «ոչ նավթադոլարներին», «ամոթ միջազգային հանրությանը», «Գուրգենը մեզ հետ է», «չենք լռելու», «պայքարելու ենք մինչև վերջ», «պատիժ ալիևին», «պատիժ ռամիլին», «կացին իլհամին», «կացին ռամիլին» և այլն:









































