Անտարկտիկայում հետազոտություն իրականացնող հետազոտական խումբը այնտեղ հայտնաբերել է «պլաստիկե թափոնների աղտոտվածության սպառնալի մակարդակ»: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բնապահպանների հաշվարկով՝ Սառցե մայրցամաքը ողողող ջրերում 1 քառ. կմ-ին բաժին է ընկնում 40 հազար տարբեր պլաստիկե աղբի կտորտանքներ:
Գիտնականները նախազգուշացնում են, որ պլաստիկը չի ենթարկվում կենսաբանական ոչնչացման և օվկիանոսի ջրերում կմնա հարյուր հազարավոր տարիներ:










































