Facebook-ի օգտատերերը սոցցանցից ստացել են համակարգային հաղորդագրություններ՝ խնդրելով հաստատել իրենց ընկերների անձնական տվյալների կոռեկտությունը:
Facebook ընկերության ներկայացուցիչները հաստատել են նման հաղորդագրություն ուղարկելու փաստը «սահմանափակ թեստավորման շրջանակում»:
Նման հաղորդագրությունները, որոնք կրում են «Օգնեք բարելավել Facebook-ը», պարունակում են օգտատիրոջ լուսանկարները, անուն-ազգանունը ու հարց. «Արդյոք սա տվյալ օգտատիրոջ իսկակա՞ն անունն է»: Հարցումն անցկացվում է անանուն:
Համաձայն աշխարհի խոշորագույն սոցցանցի կանոնների՝ ցանցում թույլատրվում է գրանցվել միայն իսկական անվամբ:
Սոցցանցը փակում է հայտնաբերած կեղծ անուններով օգտահաշիվները: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:










































