Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 26 իրանցի պատգամավորներ բացասաբար են ընդունել Նյու Յորքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արած հայտարարությունները: Նրանց կարծիքով՝ Ահմադինեժադի հայտարարությունը համահունչ չէ Իրանի Իսլամական Հանրապետության արժանապատվությանը, ռազմավարությանը, քաղաքականությանն ու իմաստնությանը:
Խոսքը գնում է ամերիկացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ահմադինեժադի արած այն հայտարարությունների մասին, որ իրանա-ամերիկյան հարաբերությունները կարող են բարելավվել, և որ իրավիճակն այսօր ավելի լավ կլիներ, եթե այդ հարաբերություններն այլ լինեին նախորդ 33 տարիներին (1979 թվականին Իրանում անցկացվել է իսլամական հեղափոխություն):











































