Thursday, 16 05 2024
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Էռնեկյանն ու Քոչարյանը ցանկանում են ձե՞ռք գցել «Արմավիա»-ն

Անցյալ շաբաթավերջին «Զվարթնոց» օդանավակայանը դարձյալ դադարեցրեց ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը՝ պատճառաբանալով, թե ընկերությունը չի մարել կուտակած պարտքերը:

«Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով, սակայն, խնդիրն ամենևին էլ կապված չէ պարտքերի հետ: Մեր տեղեկություններով՝ «Արմավիա»-ն սեպտեմբերի 1-ի դրությամբ մարել է պարտքը, անգամ «Զվարթնոց» օդանավակայանը տոնական օրերին կատարվելիք չվերթների համար կանխավճար է պահանջել: «Արմավիա»-ն, ըստ նախապես ձեռք բերված պայմանագրային պարտավորության, կանխավճարը չի վճարել, քանի որ ընկերոթյունը վճարումները կատարում է չվերթի իրականացումից հետո: Կանխավճարը չտալու դեպքում անգամ «Զվարթնոց» օդանավակայանը թույլատրել է, որ «Արմավիա»-ն չվերթներ իրականացնի:

Մեր ունեցած տեղեկություններով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որի համասեփականատերն է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մտադիր է ձեռք բերել ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը: Հետևաբար վերջին շրջանում հաճախակի դարձած քաշքշուկների նպատակը մեկն է՝ ստիպել ընկերության սեփականատիրոջը վաճառել այն:

Ի դեպ, «Արմավիա» ավիաընկերությունից չեն հերքել, որ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել «Արմավիա»-ն:

Լուր իսկությունը ճշտելու նպատակով «Առաջին լրատվական»-ը դիմեց «Արմենիա» միջազգային օդանավակայններ ՓԲԸ-ին: Օդանավակայանի հանրային կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին պարզաբանեցին, որ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն երբևէ «Արմավիա» ավիաընկերությունից կանխավճար չի պահանջել:

Նաև հստակեցրեցին, որ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ նախագահ Էդուարդո Էռնեկյանը երբևէ մտադիր չի եղել ձեռք բերել «Արմավիա» ավիաընկերությունը, ավելին`ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքը նույնպես երբևէ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ համասեփականատեր չեն եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում