Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը հերքել է այն տեղեկությունը, թե Չինաստանում հակաճապոնական ցույցերի պատճառով փակել է իր գործարաններն այդ երկրում: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է ճապոնական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
«Վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Toyota-ն ամբողջությամբ դադարեցրել է իր արտադրությունը Չինաստանում,- ասել է գործակալության զրուցակիցը:- Սակայն դա ամենևին չի համապատասխանում ճշմարտությանը»: Նա հերքել է նաև այն տեղեկությունը, որ ցույցերի պատճառով դադարեցվել է արտադրությունը:











































