Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում տեղակայվելիք ստորջրյա սեյսմիկ կայանները բերվել են Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնի մամլո ծառայության ղեկավար Վյուսալյա Ռաֆիգիզին:
Վերջինիս խոսքերով՝ այդ ստորջրյա սարքավորումը գնվել է ԱՄՆ-ից: Նա հավելել է, որ ներկայումս տեխնիկական գնահատման աշխատանքներ են ընթանում այն հարթակների շուրջ, ուր տեղակայվելու են այդ կայանները: Նշվում է, որ 2011 թվականին ամերիկյան Kinemetrics ընկերության հետ պայմանագիր է ստորագրվել Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում ստորջրյա սեյսմիկ կայաններ տեղակայելու մասին:
Այդ կայանները, մասնավորապես, տեղակայվելու են ադրբեջանական «Ումիդ», «Գյունշելի» և «Բահար» հանքավայրերում և հանդիսանալու են ԱՊՀ տիրույթում նմանատիպ առաջին ստորջրյա կայանները:








































