Վերջերս անցկացված միջազգային հարցման արդյունքներով` շվեդները համարվել են համացանցի ամենաակտիվ օգտատերերը: Սկանդինավյան այդ երկրի բնակիչները աշխարհում ամենից շատ են սիրում համացանցը և նախընտրում են ազատ ժամանակն անցկացնել համացանցում:
Երկրորդ տեղում են ԱՄՆ-ի բնակիչները, ապա` Մեծ Բրիտանիայի օգտատերերը: Այս մասին հաղորդում է Globalscience-ը:
Ցուցակը եզրափակում են Զիմբաբվեն և Եմենը:
Եվրոպացի օգտատերերից համացանցում ակտիվ են նաև Նիդերլանդների և Դանիայի օգտատերերը, իսկ «ամենահետամնացը» պորտուգալացիներն են, որոնց 59%-ը երբեք չի օգտվել ինտերնետից:
Ինտերնետից չեն սիրում օգտվել նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի և Կիպրոսի բնակիչները: Այս երկրների բնակիչների գրեթե կեսը անտարբեր է համացանցի նկատմամբ:








































