Ղրղըզստանըի տապալված նախագահ Կուրմանբեկ Բակիևին և նրա եղբայր Ժանիշին հեռակա կարգով մեղադրել են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեդետ Սադիրկուլովի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով այդ երկրի ռազմական դատախազությանը:
Սադիրկուլովը Ղրղըզստանի նախագահի աշխատակազմը ղեկավարել է 2007 թվից մինչև 2009 թ. սկիզբը: Նրան համարում էին «գորշ կարդինալ», որը մեծ ազդեցություն ուներ պետության ղեկավարի վրա: Պաշտոնյան մահացել է իր հրաժարականից շատ չանցած՝ 2009 թ: Պաշտոնական տվյալներով՝ նա դարձել է ավտովթարի զոհ: Վթարի մեղավոր է ճանաչվել ոմն Օմուրբեկ Օսմանով, որը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: 2010 թ. նա սպանվել է:
Պետական հեղաշրջունից հետո, որի արդյունքում Բակիևը փախավ երկրից, նոր իշխանությունները հայտարարեցին, որ Սադիրկուլովը կանխամտածված սպանության զոհ է դարձել: Նրանց կարծիքով՝ նախկին պաշտոնյային նախ սպանել էին, հետո նրա մարմինը թողել մեքենայում և այրել այն:
Հետաքննության տվյալներով՝ հանցագործությունը կազմակերպել էր Ժանիշ Բակիևը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր պետական անվտանգության ծառայութան ղեկավարի պաշտոնը: Կուրմանբեկ Բակիևը կասկածվում է սպանությանը մասնակցության մեջ: Բակիևների նկատմամբ քրեական գործը սեպտեմբերի 26-ին կհանձնվի դատարան:
Աղմկոտ գործի շուրջ դատական գործընթացը շարունակվում է արդեն մի քանի տարի: Այս պահին կա 10 մեղադրյալ:









































