ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը աջակցություն է հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բարհիմիի գործունեությանը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որում նշվում է, որ Լավրովի ու Բրահիմիի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում:
ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ զրույցի ժամանակ հանգամանորեն քննարկվել է Սիրիայում տիրող ներկայիս վիճակը: Նշվում է, որ նախարարը շեշտել է միջսիրիական երկխոսության ճանապարհով ճգնաժամի անհապաղ կարգավորան համար Բրահիմիի հետ ռուսական կողմի սերտ համագործակցության պատրաստակամությունը:










































