Tuesday, 23 06 2026
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր

Ռուսական «Գազպրոմը» այս տարի կտրուկ նվազեցրել է ադրբեջանական գազի ներկրման ծավալը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին ադրբեջանական աղբյուրները դադարեցրին տվյալներ հրապարակել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Ռուսաստանին գազ մատակարարելու մասին: Հետաքրքրիր է, որ ռուսական «Գազպրոմը» նույնպես սկսել է վարվել նման կերպ՝ թեև նախորդ տարիներին յուրաքանչյուր եռամսյակի կտրվածքով տվյալներ էր ներկայացնում Ադրբեջանից ներկրած գազի մասին:

Այդ տեղեկատվության չհրապարակման պատճառը բավական պարզ է. «Գազպրոմը» չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները՝ SOCAR-ից տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր գազի գնումը: Ռուսական աղբյուրներից հաջողվել է որոշակի տվյալներ հայթայթել այս տարի Ադրբեջանից Ռուսաստանի ներկրած գազի ծավալի մասին:

2012 թվականի հունվար-փետրվարին Ռուսաստանն Ադրբեջանից ներկրել է 211 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ մարտին՝ ընդամենը 70 միլիոն խորանարդ մետր գազ: Մատակարարման այդ անկումը պատճառաբանվել էր «Հաջիգաբուլ-Մոզդոկ» խողովակաշարի երկշաբաթյա վերանորոգմամբ: Ապրիլին գազի մատակարարումը կազմել է 150 միլիոն խորանարդ մետր, իսկ մայիսին այն նվազել է մինչև 135 միլիոն խորանարդ մետր:

Ողջ ամառվա ընթացքում «Գազպրոմը» ներկրել է ընդամենը 550 միլիոն խորանարդ մետր ադրբեջանական գազ: Այսինքն՝ այս տարի «Գազպրոմը» ներկրել է 1 միլիարդ խորանարդ մետրից քիչ ավելի ադրբեջանական գազ (մինչդեռ պարտավորվել է տարեկան ներկրել 3 միլիարդ խորանարդ մետր):

Այս ամենի հետ մեկտեղ նվազում է «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով ադրբեջանական նավթի մատակարարման ծավալը, ինչի պատճառն այն է, որ SOCAR-ը նվազեցնում է նավթի արդյունահանումը: Մինչդեռ գազի պարագայում հակառակն է. Ադրբեջանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ստիպված է նվազեցնել գազի արդյունահանումը, քանի որ ո՛չ հարևան երկրներում, ո՛չ էլ տարածաշրջանում չկան գնորդներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում