«Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ շարունակում է իրականացնել բարեգործական լայնամասշտաբ և շարունակական բնույթ կրող ծրագիրը, որի շրջանակներում արդեն մի քանի ամիս է անօթևան հարյուրավոր ընտանիքներին և երեխաներին, Գյումրու ծերերի տուն-ինտերնատում խնամվողներին և աշխատակազմին, իսկ այսօր նաև Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին և աշխատակիցներին տրամադրվել է հագուստներ: