Thursday, 04 06 2026
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները

Ընդդիմության մյուս հանրահավաքը կազակնե՞րն են ցրելու

Որ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանը արդեն ոչ թե անկախ պետություն են ընկալում, այլ ընկալում են որպես սեփական ծայրագավառ, նորություն չէ:

Հայաստանի իշխանությունների վերջին տարիներին վարած տնտեսական և արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը ռուսիֆիկացել և ռուսաֆիկացվում է անխնա:

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում հերթը հասել է մշակութային ճորտությանը, երբ Հայաստանում արդեն ռուսերենը դարձնում են կրթության լեզու, հռչակում են ազգային անվտանգության լեզու: Սակայն պարզվում է, որ սա ոչ միայն վերջը չէ, այլ նույնիսկ սկիզբն է երևի թե:

Բանն այն է, որ Ռուսաստանում արդեն կազակներն են Հայաստանը սկսել որպես ինչ-որ ռուսական գավառ ընկալել և ցանկություն են հայտնել Հայաստանում Դեսպանական ստանիցա հիմնելու մասին:

Այսօր հայտնի է դարձել, որ ռուսաստանյան միջտարածաշրջանային «Կենտրոնական կազակական զորք» զորական կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` Հայաստանի տարածքում Դեսպանական ստանիցա (ներկայացուցչություն) գրանցելու խնդրանքով:

Այսինքն` մնացել էր, որ Հայաստանը հայտնվեր նաև կազակական էքսպանսիայի ալիքի տակ: Եվ կասկած չկա, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը հավանություն կտա Դեսպանական ստանիցա հիմնելու «խնդրանքին», որովհետև Հայաստանում Ռուսաստանից եկող որևէ մակարդակի «խնդրանք» մերժելը համարվում է ոչ միայն անկրթություն, այլ նաև քաղաքական անհեռատեսություն և անգրագիտություն, քանի որ այդ «խնդրանքների» բավարարումն է դարձել Հայաստանի իշխանական համակարգի անվտանգության գրավականը:

Այնպես որ կասկած չկա, որ առաջիկայում Հայաստանում իրենց ոտքը կպնդացնեն նաև կազակները:

Իսկ սա նշանակում է, որ եթե Հայաստանում քաղաքացիական իրավունքի համար պայքարի ելած հասարակությանը ճնշելու համար Հայաստանի իշխանությունները դիմում էին ռուսական հատուկջոկատայինների օգնությանը, ապա դրանից հետո արդեն Հայաստանի քաղաքացիների դեմ նրանք կհանեն կազակներին էլ:

Կարծում ենք, որ ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների մտածելակերպով Հայաստանում բոլորը տեղ ունեն` իրենց իրավունքը պաշտպանող Հայաստանի քաղաքացիներից բացի:

Իսկ կոնկրետ կազակների պարագայում իրավիճակը պարզապես կրկնակի վտանգավոր է, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կազակները ըստ էության ռուսական մեծապետականության` շովինիզմի և ազգայնականության կրողներն են, ընդ որում ագրեսիվ կրողները, և նկատի ունենալով ռուսական շովինիզիմի և ազգայնականության «բարի» ավանդույթները, կարելի է պատկերացնել, թե Հայաստանի ազգային անվտանգության տեսակետից ինչ մեծ սպառնալիք է դառնում Հայաստանում նրանց ստանիցայի հիմնադրումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում