Սիրիական զինված ուժերը երեքշաբթի հետ են մղել Եփրատ գետի վրա գտնվող Թիշրին աշխատանքային գյուղի վրա ահաբեկչական խմբավորման հարձակումը: Այս մասին հաղորդում է Սուրիա ալ-Ան տեղեկատվական գործակալությունը:
Մարտի ժամանակ հարձակվողները մեծ կորուստներ են կրել: Գյուղի բնակիչների շրջանում զոհերի մասին չի հաղորդվում:
Սիրիայի իշխանությունների և հակակառավարական ուժերի միջև բախումները շարունակվում են 1,5 տարի: Արդեն զոհվել է 20հզ-ից ավելի մարդ:










































