Թուրքիայի Սամսուն քաղաքում խմելու ջրից զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Այս մասին հաղորոդում է «Անադոլու» գործակալությունը:
Շուրջ 600 մարդ դիմել է Տերմե շրջանի հիվանդանոց միանման ախտանիշներով`ջերմություն, փսխում, ստոմոքսի խանգարում: Զանգվածային թունավորումների դեպքի առնչությամբ խլելու ջրի նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության:
Տերմե շրջանի ղեկավար Ֆահրի Մերալը հաղորդել է, որ տուժածներից 18-ի մոտ առկա է ծանր թունավորում: