Մեղադրող դատախազ Ա. Աֆանդյանը երեկ չի բացառել, որ 2004 թ.-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գ. Մարգարյանի եղբոր` Վ. Մարգարյանի մեղադրանքը կարող է ետ վերցնել: «Տեսականորեն ոչինչ էլ բացառված չէ»,- ասել է նա:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Վահրամ Մարգարյանը մեղադրվում է իր մանկության ընկերոջ սպանությունը կատարած Խաչիկ Գալոյանից վրեժխնդիր լինելու նպատակով նրան սպանելու համար, մինչդեռ ոչ նախաքննության, ոչ դատաքննության ընթացքում մեղադրող կողմին չի հաջողվել գտնել էական փաստեր, որոնք կապացուցեին նրա մեղքը:
Ի դեպ, երեկ այս գործով դատին ներկա էր նաև Մարգարյան եղբայրների հայրը, որը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ցավով և մեծ դժվարությամբ է անդրադարձել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցին: «Դա պետական գործ է»,- ասել է նա ու չի թաքցրել, որ ուզում է վրեժ լուծել որդու սպանության համար:









































