Եվրամիությունը դադարեցնում է հումանիտար օգնության տրամադրումը Ռուանդային:
Նման որոշում կայացվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրապարակած զեկույցից հետո, որում կար վարկած, ըստ որի՝ Ռուանդան աջակցում է հարևան Կոնգոյի Ժողովրդավարական հանրապետությունում գործող M-23 խմբավորմանը:
M-23-ի վրա են դնում տարածաշրջանում անկայունության պատասխանատվությունը: Ռուանդան իր հերթին ժխտում է իր մասնակցությունը դրանում:
ՄԱԿ-ը նախատեսում է քննարկել խնդիրը հինգշաբթի օրը Նյու Յորքում կայանալիք հատուկ նիստի ժամանակ:











































