Քաթարը առաջարկում է արաբական երկրներին միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անընդունակ է միացյալ դիրքորոշում մշակել սիրիական ճգնաժամի կարգավորման համար: Այս մասին հայտարարել է քաթարյան էմիր Խալիֆ բեն Համադ Ալ-Թանին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ ունենալու ժամանակ:
«ԱԽ-ին չի հաջողվել արդյունավետ դիրքորոշման հասնել և արաբական երկրների համար ավելի լավ կլինի իրենք միջամտեն, ելնելով ազգային, հումանիտար, քաղաքական և ռազմական պարտավորվածություններից, և անել ամեն ինչ Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար»,- ասել է Էմիրը:











































