Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5.85 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45-ով և կազմել 406.73 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 406.5-409 դրամով, գնում՝ 402-405 դրամով: