Thursday, 16 05 2024
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

ՀՀ արտաքին պարտքը խիստ անհանգստացնող է. PFA

Անցնելով ՀՆԱ 40%-ի մակարդակից՝ Հայաստանի պետական պարտքը հատել է զարգացող երկրների համար ճանաչված պարտքի դեֆոլտի նվազագույն սահմանագիծը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Policy Forum Armenia (PFA) կազմակերպության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱԺ-ում 2011թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Հայաստանի գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի այն պնդումը, թե Հայաստանի պետական պարտքը ցանկացած մեթոդաբանությամբ չի հասել վտանգավոր սահմանի, հատկապես, եթե հաշվի առնենք պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը: Ըստ PFA-ի ներկայացուցչի՝ այս մասին իրենք նշել էին դեռևս այս տարվա փետրվարի զեկույցում:

«Սակայն սա ինքնին այդքան մտահոգիչ չէր լինի, եթե չլինեին երեք լրացուցիչ հանգամանքներ, որոնք զգալի անհանգստության տեղիք են տալիս»,- նշեց PFA ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ խիստ անհանգստացնող է պարտքի մարման գրաֆիկը. առաջիկա երեք տարիների ընթացքում (2012-14) Հայաստանը իր արտաքին վարկատուներին պետք է մարի 1 մլրդ դոլարից ավելի՝ որպես մայր գումարի վերադարձ և տոկոսավճար: Ներկայումս Հայաստանն ի վիճակի չէ այսպիսի գումարներ վճարել։ Այս խնդիրը իշխանությունը կարող է լուծել միայն ինչ-որ եղանակով պարտքը վերաձևակերպելով կամ նոր վարկատուներից վարկեր վերցնելով` հին վարկերը մարելու նպատակով: Տեսականորեն չի բացառվում նաև դեֆոլտը։

Երկրորդ. Հայաստանի պարտքի կառուցվածքը շատ զգայուն է փոխարժեքի արժեզրկման նկատմամբ: Քանի որ Հայաստանի պարտքի մոտ 94%-ն արտահայտված է արտարժույթով, դրամի 30% արժեզրկման պայմաններում, մի բան, որ խիստ անհրաժեշտ է ՀՀ տնտեսության մրցունակությունը վերականգնելու համար, ՀՀ պարտք/ՀՆԱ գործակիցը կհասնի 60%-ի: Սա արդեն բավական ծանր բեռ կլինի ՀՀ տնտեսության համար։ Բնականաբար, արժեզրկման ավելի բարձր տեմպերի պարագայում պարտք/ՀՆԱ գործակիցը ավելի բարձր կլինի:

Երրորդ. եկամուտների հավաքագրման առումով Հայաստանը ետ է ԱՊՀ և շատ այլ զարգացող երկրների մակարդակից: Այս հանգամանքը հույժ կարևոր է, քանի որ հենց պարտք/հարկեր հարաբերակցությունն է (այլ ոչ թե պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը) համարվում պետական պարտքի սպասարկման կարողության պատշաճ չափորոշիչ զարգացող երկրների համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքը 2011-ին կազմել է 4.129 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը` 3.868 մլրդ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում