Ուկրաինուհի ակտիվիստները Փարիզում միջազգային մարզական ճամբար են հիմնել, որպեսզի կանանց սովորեցնեն մերկանալով բողոքելու արվեստը: Այս մասին տեղեկացնում է Observer-ը:
Femen կազմակերպության առաջնորդ Իննա Շևչենկոն հասկացրել է, որ ցուցումները ոչ միայն գաղափարական բնույթ են կրելու: Խոսք է եղել «պատերազմի», «զինվորների», «թշնամիների» և «ահաբեկչության» մասին:
«Մեր գաղափարն այլ է, մենք խոսում ենք խաղաղ պատերազմի, խաղաղ ահաբեկչության մասին: Մենք հանում ենք մեր հագուստները, որպեսզի մարդիկ տեսնեն` բացի մեր մարմնից, այլ զենք չունենք: Տղամարդկային աշխարհում դա հզոր զենք է: Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր գերակշռում են տղամարդիկ, և սա նրանց ուշադրությունը գրավելու միակ ձևն է»,- ասել է Շևչենկոն՝ հավելելով, որ իրենք չեն թաքցնում իրենց մարմիններն ու դեմքերը, բացահայտ նայում են իրենց թշնամիների աչքերին, և դրա համար իրենց ֆիզիկական լավ մարզավիճակ է անհրաժեշտ:








































