Իսրայելական դպրոցներում արգելել են անլար ինտերնետի գործածումը՝ չնայած կապի այս տեսակը հատկապես հարմար է սմարթֆոններից, պլանշետներից և նոութբուքերից օգտվելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է hitech.newsru.com-ը՝ վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Որոշումն ընդունվել է երկրի առողջապահության, լուսավորության և բնապահպանության նախարարությունների համատեղ զեկույցի արդյունքում, որում նշված է, որ նման հեռարձակիչները զգալիորեն բարձրացնում են էլեկտրամագնիսական ճառագայթման մակարդակը: Զեկույցում նաև ասվում է, որ դպրոցներում չի կարելի օգտագործել բջջային կապի ազդանշանները խլացնող սարքեր, քանի որ դրանք ևս բարձրացնում են էլեկտրամագնիսական ճառագայթման մակարդակը:
Մի շարք մասնագետներ կարծում են, որ WiFi-ը և անլար կապի մյուս միջոցները բացասաբար են ազդում երեխաների նյարդային համակարգի վրա:












































